Վրաստանի խորհրդարանը վերադարձել է Թբիլիսի 5 փետրվարի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում կբացվի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Վերջին 6 տարում առաջին անգամ խորհրդարանի Թբիլիսիի շենքում ընդլայնված նիստ կանցկացվի: Խորհրդարանը սահմանադրական և խորհրդարանի կանոնակարգի փոփոխությունների հիման վրա Թբիլիսի է վերադարձել Քութաիսիից, որտեղ աշխատում էր 2012-ից, գրում է «Sputnik Գրուզիան»: Փետրվարի 5-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն կներկայացնի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2019-ի հեռանկարները: Ըստ նոր կանոնակարգի, խորհրդարանում «նախարարական ժամ» կլինի, այսինքն յուրաքանչյուր նախարար պարտավոր կլինի տարին մեկ անգամ ելույթ ունենալ պատգամավորների առջև: Փետրվարի 5-ին դա կլինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին: Վրաստանի խորհրդարանը Քութաիսի էր տեղափոխվել 2012թ.: Սահակաշվիլիի նախագահության օրոք որոշվեց բարձրագույն օրենսդիր մարմինը տեղափոխել մայրաքաղաքից՝ «Քութաիսին զարգացնելու և իշխանությունն ապակենտրոնացնելու» նպատակով: Խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի որոշմամբ, 2014-ին խորհրդարանական կոմիտեները սկսեցին գործել Թբիլիսիում: Վերականգնվեց նիստերի դահլիճը: Վրաստանի խորհրդարանը 1990-ականների սկզբից մինչև 2012 թվականը տեղակայված էր Թբիլիսիում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |