Բաքուն Արցախի բանտից ազատված ադրբեջանցու միջազգային հետախուզում է հայտարարել

Բաքուն Արցախի բանտից ազատված ադրբեջանցու միջազգային հետախուզում է հայտարարել

PanARMENIAN.Net - Բաքուն Արցախի բանտից ազատ արձակված ադրբեջանցի սահմանախախտ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի միջազգային հետախուզում է հայտարարել:

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018-ի փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ Ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան և երրորդ երկիր կտեղափոխվի:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Հուսեյնզադեն 2017-ի փետրվարի 1-ին «անցել է հակառակորդի կողմը», իսկ Ադրբեջանի զինվորական դատախազությունն այդ փաստով քրեական գործ է հարուցել նրա դեմ: Նշվում է, որ 2017-ի փետրվարի 17-ին որոշում է կայացվել Էլնուր Հուսեյնզադեին մեղադրանք առաջադրել «պետական դավաճանություն» հոդվածով, և նրա հետախոզում է հայտարարվել, հայտնում է Haqqin.az-ը:

Ադրբեջանի զինդատախազությունը հայտարարել է, թե «Հուսեյնզադեն Ադրբեջանի ԶՈւ շարքերում ծառայության ժամանակ աչքի է ընկել անկարգապահությամբ և բազմիցս ինքնակամ լքել է ծառայության վայրը»:

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին Բաքվին հանձնելու պատրաստակամության մասին։

2017-ի փետրվարի 1-ի ցերեկը՝ մառախուղից օգտվելով, Հուսեյնզադեն զինված ստորաբաժանման հետ փորձել էր ներթափանցել հայկական դիրքեր Թալիշի ուղղությամբ։ Հայկական զինծառայողները, սակայն, կարողացել են կանխել խմբի առաջխաղացման փորձը․ առնվազն 1 ադրբեջանցի զինծառայող վիրավորվել էր (նույն օրը Բաքուն հայտնել էր սերժանտ Ռաուֆ Իսաևի վիրավորվելու մասին), Հուսեյնզադեն՝ գերեվարվել։ ՊԲ-ն զոհեր և վիրավորներ նշված գործողության ժամանակ չէր ունեցել։

Ընթերցեք նաև. Արցախը պատրաստ է ադրբեջանցու հանձնել Բաքվին․ Ով է նա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---