Վենեսուելայում երկրի պատմության ամենամեծ զորավարժությունն է11 փետրվարի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն փետրվարի 10-ին Միրանդա նահանգի Գուաիկայպուրոյի ռազմակայանում գլխավորել է երկրի պատմության մեջ ամենածավալուն զորավարժությունները, որոնք կոչվում են «Անգոստուրա 2019 200-ամյակը»: Մադուրոյի հետ միասին զորավարժություններին հետևել են երկրի ՊՆ ղեկավար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, ինչպես նաև ԶՈՒ ռազմավարական գործողությունների հրամանատար Ռեմիջիո Սեբալյոսը, գրում է Deutsche Welle-ն: Նրանք, մասնավորապես, ստուգել են «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռրային համալիրի օպերատիվ պատրաստականությունը, որը մշակվել է ռուս մասնագետների կողմից: Ստուգվել են նաև ԶՈւ-23 զենիթային կայանքները, որոնց արտադրությունը սկսվել է դեռևս ԽՍՀՄ-ում: Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև փետրվարի 15-ը, մասնակցում են երկրի զինված ուժերը, ինչպես նաև Բոլիվարի ազգային ոստիկանությունը: «Բոլիվարի զինվորները կստիպեն» ԱՄՆ-ին թանկ վճարել «հայրենի Վենեսուելայի սուրբ հողին դիպչելու» ցանկացած փորձի համար, նշել է Մադուրոն՝բացելով զորավարժությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |