Հս Կորեան ՌԴ-ից 50,000 տ ցորեն է խնդրել որպես նվիրատվություն12 փետրվարի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով անհատույց 50,000 տոննա ցորեն տրամադրել ՝ «նախորդ տարվա տարերային աղետի հասցրած վնասը վերացնելու համար»: Այդ մասին հայտնել է ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Ըստ նրա, ՌԴ գերատեսչությունները քննարկում են հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կոսաչովը նշել է նաև, որ հաշվի առնելով ավանդական բարեկամական կապերը երկու երկրների միջև, ՌԴ-ն շարունակում է հումանիտար աջակցությունը Հյուսիսային Կորեային, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գծով: 2018-ին ՌԴ-ն հավաքել է 70 մլն տոննա ցորեն, ինչը 15 մլն տոննայով պակաս է 2017-ի ցուցանիշից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |