Փաշինյան. Թոշակը 5000 դրամով բարձրացնելու համար 30 մլրդ դրամ է պետք12 փետրվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար 6 մլրդ դրամ է հարկավոր, 5000 դրամով բարձրացնելու համար՝ 30 մլրդ դրամ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս: Նա հավելել է, որ այդ հարցը լուծելու համար պետք է տնտեսական աճ ապահովել, ինչպես նաև կրճատել ստվերը տնտեսության մեջ՝ նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%: «Հայաստանում ոլորտներ կան, որոնք աչքի առաջ են, բայց ստվերում են գործում: Կա կաբելային հեռուստատեսություն՝ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում ու ամեն ամիս 5000 դրամ վերցնում: ՊԵԿ-ին հանձնարարել եմ բացահայտել այդ համակարգը՝ կամ հարկային դաշտ պիտի գան, կամ չգործեն»,- ասել է Փաշինյանը: Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ծրագիրը։Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, գործադիրի ծրագիրը հաստատվել է: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |