Փաշինյան. Պաշտոնյա դարձած որոշ ակտիվիստներին թվում է՝ իրենց ոլորտը Facebook-ն է

Փաշինյան. Պաշտոնյա դարձած որոշ ակտիվիստներին թվում է՝  իրենց ոլորտը Facebook-ն է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետական պաշտոնյա դարձած նախկին մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ կարծում են՝ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում:

«Ասում են՝ չմտածեք հանկարծ, որ դադարել եմ ընդդիմադիր ակտիվիստ լինելուց, ոչինչ, որ իշխանության ներկայացուցիչ եմ: Ես ինքս, որքան էլ ինձ համար դժվար լինի, չեմ կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ես ծախվեցի մութ ուժերին, պարզապես իմ կարգավիճն ու պատասխանատվության չափը փոխվեց», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած յուրաքանչյուր անձ պետք է սա գիտակցի, «հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան»:

«Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես: Եվ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան ստուգեն որևէ կազմակերպություն, առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը: Այսպես չի կարող շարունակվել», - ասել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «Վարչապետ. Պետաշխատողի որակի բարձրացումն առանց աշխատավարձի բարձրացման անհնար է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---