Քոչարյանի գործով Վերաքննիչի որոշումը տրամադրվել է պաշտպաններին

Քոչարյանի գործով Վերաքննիչի որոշումը տրամադրվել է պաշտպաններին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացրել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշումը ևս առաջիկայում կբողոքարկվի Վճռաբեկ դատարան:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժել էր պաշտպանների միջնորդությունը Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Վերաքննիչ բողոքը ներկայացվել էր այս որոշման դեմ:

Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, նրանից բացի գործով մեղադրվում են մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ 2-րդ նախագահը մեղադրանքը չի ընդունում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---