Փաշինյանը՝ ԼՀԿ-ին. ԵՄ-ի, ԱՄՆ-ի դրոշի հետ ձեր գրասենյակի մոտ բա ինչո՞ւ ՌԴ-ի, չեմ ասում՝ Վատիկանի դրոշները չեք կախել14 փետրվարի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում արձագանքել է «հեղափոխություն չի եղել» ասողներին. նա մասնավորապես արձագանքել է այդպես ասող՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին: «Ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա որ չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք այստեղ նստած: Ձեզ համար իհարկե հեղափոխություն չի եղել, խոսում եք անկախ, ինքնիշխան Հայաստանից, բայց ձեր հիմնարկների առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի դրոշն եք տնկում, ու մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ արտաքին քաղաքականությունը պետք է հավասարակշռել: Բա այդ դեպքում Ռուսաստանի դրոշն ինչու չեք տեղադրում, էլ չեմ ասում, Վատիկանի դրոշը», - ասել է Փաշինյանը: Նա շեշտել է՝ չեն եկել ժողովրդին խաբելու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հնչած քննադատությանը: Փաշինյանը մասնավորապես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին ասել է, որ իրեն չհամեմատի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |