Երևանն ավելի քան $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացում

Երևանն ավելի քան $1.5  մլն   է տնտեսել գնումների գործընթացում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ կամ $1.5 մլն է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համայնքի 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների շրջանակում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ:

Քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5.119 մլրդ դրամի պայմանագիր՝ 5.879 մլրդ դրամ նախահաշվային արժեքի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---