Վարչապետը հանձնարարել է բացահայտել օֆշորում գրանցված հանքատերերին

Վարչապետը հանձնարարել է բացահայտել օֆշորում գրանցված հանքատերերին

PanARMENIAN.Net - Կառավարության փետրվարի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրեն է ուղարկել ուսումնասիրություն, որտեղ ասվել է՝ Հայաստանի հանքերի մեծամասնությունում որպես սեփականատեր գրանցված են օֆշորային ընկերություններ։

Փաշինյանը նշել է, որ այդ գրությունը հասցեագրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։

«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն: Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից ու դա ինքնին տարօրինակ փաստ է։ Կարծում եմ՝ արժե, որ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով», - ասել է Փաշինյանը:

Նա հանձնարարել է գրությունը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---