Փաշինյան. Ժողովրդից գողացողը պետք է խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և բանտ ուղարկվի21 փետրվարի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ դրամաշնորհի հարցը քննարկելիս: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության և ԵՄ միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Այսօր էլ Հայաստանում վերցնում են կաշառք, երբ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը, դա նշանակում է, որ մենք ոչ թե ամիսը մեկ, երկու այդ հարցով ձերբակալություն ունենանք այլ՝ տասը, քսան: Ինձ չի հետարքրքում դա գործող նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրամաշնորհներ ստացել են և էլի են ստանալու: «Երբ գումարում ենք այս դրամաշնորհնեը, աստղաբաշխական թվեր ենք ստանում, եթե այս գումարների էֆեկտիվ ծախսումը ապահովենք, չի կարող դա արդյունք չտալ, չի կարող ՀՀ քաղաքացին իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ», - ասել է նա և նշել, որ պետք է հարյուր տոկոսանոց երաշխքիներ ստեղծեն, որ նպատակային է ծախսվում բոլոր գումարները՝ պետական միջոցները, վարկային դրամաշնորհային միջոցները: «Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է, ուրիշ տարբերակ չկա», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա կառավարության ներկայացուցիչներին հորդորել է վայրկյան անգամ զգոնությունը չթուլացնել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի նկատմամբ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |