ԱՄՆ-ն մտադիր է մոտ 200 խաղաղապահ թողնել Սիրիայում

ԱՄՆ-ն մտադիր է մոտ 200 խաղաղապահ թողնել Սիրիայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր է որոշ ժամանակով մոտ 200 խաղաղապահ թողնել Սիրիայում՝ իր զինծառայողներին այդ երկրից դուրս բերելուց հետո: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը:

Նման քայլը նա բացատրել է Սիրիայում «խաղաղության պաշտպանությամբ», գրում է Deutsche Welle-ն:

2014-ի օգոստոսին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան գործողություն սկսեց «Իսլամական պետություն» ջիհադական կազմավորման դեմ: Նույն տարվա սեպտեմբերին այն առաջին հարվածները հասցրեց ԻՊ օբյեկտներին Սիրիայում: 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերը դուսր բերելու մասին՝ հայտարարելով, որ ահաբեկիչներն արդեն պարտվել են:

2019-ի հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեցին, որ ԱՄՆ զինծառայողները սկսել են հեռանալ Սիրիայից: Վաշինգտոնը չի հրապարակել զորքերի դուրս բերման ծրագիրն անվտանգության նկատառումներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---