ՀՀ-ն և Կանադան կգործակցեն ԶՈւ գնդերեցների վերապատրաստման հարցում![]() 25 փետրվարի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Կանադան պայմանավորվածություն են ձեռք բերվել համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցների գործունեության հարցում: Այդ հարցը Երևանում քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈւ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցի առաքելության, զինվորների և սպաների քրիստոնեական դաստիարակության գործում գնդերեցների դերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կազմակերպել ՀՀ ԶՈւ երկու գնդերեցների վերապատրաստում Կանադայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |