Փետրվարի 27-ից աստիճանաբար 8-10 աստիճանով կցրտի![]() 25 փետրվարի 2019 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Երևանում՝ փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան տեսքով: Երևանում մարտի 2-ի գիշերը կգրանցվի -5 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |