Մարտունիում և Եղեգնաձորում հիվանդանոցներ կկառուցվեն![]() 25 փետրվարի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ, հայտնում է ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ պետական հիմմնարկի ֆեյսբուքյան էջը: Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ՀՀ Վայոց ձորի մարզային և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման պայմանագրի ստորագրումը։ 2018 թվականի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ն: Մարտունու նոր բժշկական կենտրոնը, բաղկացած բազմաֆունկցիոնալ հիվանդանոցից և պոլիկլինիկական հատվածից, հնարավորություն կընձեռի Մարտունու տարածաշրջանի մոտ 89,000 բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ, իսկ Վայոց ձորի մարզային բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը կսպասարկի Վայոց ձորի մարզի շուրջ 49,600 բնակչությանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |