Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի Ալեխանդրո Ինյարիտուն27 փետրվարի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսին: Այդ մասին հայտնել է փառատոնի կազմկոմիտեն: «Իմ կարիերայի սկզբից ի վեր Կաննի կինոփառատոնը շատ կարևոր էր ինձ համար: Ես շատ շոյված եմ և ուրախ եմ վերադառնալ այստեղ և անսահման հպարտ եմ՝ նախագահելու ժյուրին»,-ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ «կինոն դա մոլորակի երակներն են, իսկ փառատոնը՝ սիրտը, գրում է ՏԱՍՍ-ը: «Անհավանական է, որ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն համաձայնություն է տվել գլխավորելու ժյուրին: Առաջին անգամ Կաննի փառատոնի նախագահը մեքսիկացի դերասան կլինի: Կաննում ամեն տեսակի կինո են ընդունում, և «Բաբելոն» ֆիլմի հեղինակի ներկայության շնորհիվ մենք կմեծարենք մեքսիկական կինոն»,-ասվում է փառատոնի նախագահի և գլխավոր տնօրենի համատեղ հայտարարության մեջ: 2019-ին Կաննի կինոփառատոնը կանցնի մայիսի 14-25-ը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն հայտնի մեքսիկացի ռեժիսոր է, սցենարիստ և պրոդյուսեր: Նա առաջին մեքսիկացին է, որը 2006-ին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում և առաջին մեքսիկացին է, որը ներկայացվել է «Օսկարի» նույն անվանակարգում «Բաբելոն» ֆիլմի համար: Ինյարիտուն կրկնակի օսկարակիր է որպես լավագույն ռեժիսոր 2015 և 2016թթ., «Բերդմեն» և «Վերապրածը» ֆիլմերի համար: «Վերապրածը» ֆիլմի համար նա նաև «Ոսկե գլոբուս» է ստացել ռեժիսորական աշխատանքի համար: Photo. Jason LaVeris/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |