Սեպտեմբերից հնարավոր է ուսուցիչների աշխատավարձը բարձրանա![]() 27 փետրվարի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է: Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե որքանով կբարձրանան աշխատավարձերը: «Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Այս պահին թիվ չեմ ասի: Հիմա մենք դա կանենք բյուջեով նախատեսված մեր միջոցների խնայողությունների հաշվին», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ «բյուջեի վրա մեծ ճնշում չի լինի»: Նա նաև հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու. վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա: Ընթերցեք նաև՝ «Ուսուցիչների աշխատավարձի նշանակալի բարձրացում՝ վերապատրաստումների միջոցով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |