Մալյանը ծաղկեպսակ է բերել ԵՊՀ մոտ՝ «Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը» նշելու![]() 4 մարտի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանն ակցիա է իրականացնում Երևանի պետական համալսարանի՝ ԵՊՀ, գլխավոր մասնաշենքի մոտ, որն ուղղված է Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ: Մալյանը ծաղկեպսակ է բերել, որը խորհրդանշում է «Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը»: Ծաղկեպսակի վրա գրված է. «Սիրելի Լարիսա Մինասյանին Մայր ԲՈւՀ-ից»: Լարիսա Մինասյանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրենն է: Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 13:00 ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց»: Մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատահածին անդրադարձել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։ Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների, փորձել են Մալյանին գցել աղբամանը: Պետրոսյանը նշել է, որ Մալյանին չեն հարվածել, չեն հայհոյել և գործողությունը չեն կարողացել ավարտին հասցնել ոստիկանության միջամտության շնորհիվ: Ոստիկանությունը նախապատրաստում է նյութեր: ![]() ![]() Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |