Տոնոյանը կոչ է արել միջազգային կառույցներին հետևել հակամարտ կողմերի` կալանավորված անձանց արդար դատաքննութանը

Տոնոյանը կոչ է արել միջազգային կառույցներին հետևել հակամարտ կողմերի` կալանավորված անձանց արդար դատաքննութանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միգազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու պահանջների պահպանման անհրաժեշտության վրա:

Դավիթ Տոնոյանը կոչ է արել միջազգային կառույցներին հետամուտ լինել հակամարտող կողմերի` անազատության մեջ գտնվող քաղաքացիական ու զինվորական անձանց արդար դատաքննութան իրավունքի իրացմանը:

Հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին ներկայացրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված տարատեսակ նախաձեռնությունները, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային այլ հարցեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---