Երևանում որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի. Պատճառը տեսախցիկներն են![]() 7 մարտի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Երևանում որոշ ավտոբուսների վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ սրահում տեսախցիկներ տեղադրելու պատճառով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Տեսախցիկները տեղադրվել են ծառայության որակը բարելավելու նպատակով: «Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |