Աշտարակի ԲԿ-ի վիրաբուժական մասը կվերակառուցվի![]() 7 մարտի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական հատվածը ամբողջությամբ կվերակառուցվի: Համապատասխան հուշագիր է կնքվել Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի ԲԿ-ի և «Մեդիտեք» ընկերության միջև: «Ֆրեզնոյում մեր պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը քիչ առաջ ինձ ցուցադրեց Աշտարակի բժշկական կենտրոնի վիրաբուժական բլոկի կապիտալ վերակառուցման պլանը», - գրել է Թորոսյանը: Ավելի վաղ հուշագիր է ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի Եղեգնաձոր և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքնեում նոր բժշկական կենտրոններ կառուցելու վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Մարտունու նոր բժշկական կենտրոնի էսքիզները։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |