Փոխքաղաքապետ. Եթե ավտոբուսների վարորդները համաձայն չեն նոր կարգին, կարող են թողնել աշխատանքը

Փոխքաղաքապետ. Եթե ավտոբուսների վարորդները համաձայն չեն նոր կարգին, կարող են թողնել աշխատանքը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում փոփոխությունների նպատակը շահութաբերություն ապահովելն է։

Մարությանի տեղակալը հայտարարել, որ եթե վարորդներին դուր չեն գալիս իրականացվող փոփոխությունները, աշխատանքի կանոնակարգումը, կարող են դիմում գրել, ազատվել աշխատանքից, հայտնում է Panorama.am-ը:

«Եթե համաձայն չեն այդ պայմաններին, ապա կարող են դուրս գալ աշխատանքից։ Բայց փաստ է, որ ամեն ինչ պետք է կանոնակարգվի»,-ասել է նա։

Նրա խոսքով, այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջացառումները, որոնք պետք է իրականացվեն քաղաքացիների պատշաճ սպասարկման համար, քանի դեռ չի ներդրվել տրանսպորտային նոր ցանցը։

«Այո, մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,-ասել է Սարգսյանը։

Երևանում որոշ ավտոբուսների վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ սրահում տեսախցիկներ տեղադրելու պատճառով:Տեսախցիկները տեղադրվել են ծառայության որակը բարելավելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---