ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---