11 մարտի 2019 - 14:41 AMT
ՊՆ-ում Ամերիկայի հայկական համագումարի հետ գործակցությունն են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Ամերիկայի հայկական համագումարի փոխգործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության զարգացման ուղիները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: