ՊՎԾ պետի կողմից` էթիկայի խախտման դեպքով վարույթ է հարուցվել

ՊՎԾ պետի կողմից` էթիկայի խախտման դեպքով վարույթ է հարուցվել

PanARMENIAN.Net - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019-ի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ:

Վարույթը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով, ասվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերով կալանավորվել են ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն ու նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---