Վարժանքներ ՀՀ ԶՈւ-ում՝ հեռահար հրթիռային համակարգերով![]() 12 մարտի 2019 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 7-ին հրետանային զորամասերից մեկում ՍԿԱԴ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի հրթիռային վառելիքի լցավորման հաշվարկների հետ անցկացվել է գործնական պարապմունք, որի ընթացքում իրականացվել է հրթիռային վառելիքի բաղադրիչների լիցքավորում: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, անձնակազմը ցուցաբերել է բարձր մասնագիտական ունակություններ և հրամանատարության կողմից արժանացել է խրախուսանքի: Հրթիռային համալիրները «Իսկանդերների» հետ միասին հայկական բանակի ամենահեռահար խոցման միջոցներից են։ Դրանք նախատեսված են մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար։ Հայաստանի մասնագետների միջամտությամբ ի սկզբանե ոչ այնքան ճշգրիտ հրթիռները արդիականացվել են ու ստացել ճշգրիտ խոցման հանգույցներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |