Հավելյալ $2.05 մլն՝ ավագ դպրոցների խնդիրների լուծմանը12 մարտի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականին ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է մոտ 1 մլրդ դրամով կամ $2.05 մլն-ով: Միջոցները հատկացվել են կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին: Ըստ նախարարի, որոշումը կնպաստի ավագ դպրոցներում կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: «Սահմանվելու է հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն», - ասել է նախարարը: : Ավելի վաղ հաստատվել է 7 ավագ դպրոցի կապիտալ վերանորոգման ծրագիրը: Ընթացիկ տարում ավագ դպրոցներն ունենալու են մոտ 300 նոր լաբորատորիա` հագեցած ժամանակակից սարքավորումներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |