ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է12 մարտի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Դրանով գործատուին հնարավորություն էր ընձեռնվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում: Կառավարությունը որոշել է օրենսգիրքը թողնել անփոփոխ, նկատի ունենալով, որ միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել և ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պարտականություններ առանց հարգելի պատճառի չկատարելը: Նշվում է, որ կան այնպիսի ոլորտներ, որտեղ նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ աշխատողի համար ամբողջությամբ սահմանել օրվա կտրվածքով աշխատանքային պարտականությունները: «Բացի այդ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը», - ասված է հիմնավորման մեջ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |