Պաշտպանը պնդում է՝ Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել

Պաշտպանը պնդում է՝ Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ, հայտնել է «Հայկական ժամանակը»:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը:

«Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք Սերժ Սարգսյանը չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ և այդ ցուցմունքը ամենավառ երեւակայություն ունեցող անձը, հազիվ թե, կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- ասել է Ալումյանը:

Մարտի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվել է:

Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին. նա մեղադրվում է զինված ուժերը քաղաքական գործընթացների ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---