Բողոքի ակցիայի արդյունքում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Բողոքի ակցիայի արդյունքում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժածները՝ ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նշվում է, որ տուժածները հիվանդանոցում անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստացել ամբուլատոր բժշկական օգնություն:

Մարտի 14-ին ժամը 14:00-ի սահմաներում, Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում, 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցը՝ (Ա. Կ. 1992 թվականի ծնված), ստացել է գլխի շրջանի վնասվածք,իսկ մյուս քաղաքացին՝ (Հ. Ս. 1953 թվականի ծնված), գոտկային շրջանի վնասվածք:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Մաշտոցի պողոտան արգելափակած Օպերայի հարակից տարածքի սրճարանների 16 աշխատակից բերման է ենթարկվել Կենտրոնի բաժին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---