Ահաբեկչություն Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում15 մարտի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել 2 մզկիթի վրա ուրբաթօրյա նամազի ժամանակ: Իշխանություններին հաջողվել է ձերբակալել 4 կասկածյալի, որոնց թվում մեկ կին կա: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է 40 զոհվածի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին 1News-ի վրա հղումով: Առնվազն 48 տուժած կա հիվանդանոցներում հրազենային վնասվածքներով: Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչ Մայք Բուշը հաստատել էր մի քանի մարդու սպանությունը՝ հստակ թիվ չնշելով, գրում է Deutsche Welle-ն: Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթներում հնչած կրակոցներից հետո մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք է վնասազերծվել, որոնք հայտնաբերվել են «տրանսպորտային միջոցներում»: Ըստ ականատեսների, քաղաքի կենտրոնում գտնվող մզկիթում կրակոցների ժամանակ մոտ 200 մարդ է եղել: Ոստիկանությունը խորհուրդ է տվել մարդկանց ձեռնպահ մնալ մզկիթ գնալուց մինչ նոր հայտարարությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, պատասխանատվությունը ստանձնել է Ավստրալիայի 28-ամյա քաղաքացին, որն իբր Նոր Զելանդիա է ժամանել այդ հարձակումը կատարելու համար: Գրոհից առաջ նա 74 էջ պարունակող մանիֆեստ է գրել՝ ներգաղթին դեմ հայացքներ հայտնելով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |