Ուշ չէ այն օրը որ ԱՄՆ-ը Թուրքիայից կպահանջի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնախմբի կողմից, ՀՀ-ի մոտ ԱՄՆ դեսպանի մասին երեկ արտահայտած դրական տեսակետով մեկ կարեւոր հանգրվան արձանագրվեց ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Նախապես նշանակված դեսպան Հոգլանդի թեկնածության հաստատման դեմ սենատոր Մենենդեզի կողմից դրված արգելքից քսաներկու ամիս անց, նորանշանակ դեսպան Յավոնովիչի եւ օգնական պետքարտուղարի պաշտոնակատարի գրավոր պատասխանների եւ պարզաբանումների միջոցով ԱՄՆ պետդեպարտմենտը հաստատում է, որ`



1.- Մեկուկես միլիոն հայեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված էտնիկ զտումների, մասսայական սպանությունների եւ բռնի տեղահանումների ժամանակ.



2.- ԱՄՆ նպատակն է չվիճառկել եւ մոռացության չմատնել հայերի կողմից Մեծ Եղեռն որակված 20րդ դարի մեծագույն ողբերգություններից մէկը, որը Ցեղասպանություն չբնորոշելը բացառապես ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականության հարց է.



3.- Հայաստան-Թուրքիա իսկական հաշտության համար, անհրաժեշտ է, որ Թուրքիան հաշտվի իր անցյալի հետ:



Կարծում եմ, շուտով Սենատի կողմից կհաստատվի դեսպան Յավոնովիչի նշանակումը եւ նա կգա Հայաստան ստանձնելու իր պաշտոնը: Ժամանակը եւ իրադարձությունները ցույց տվեցին, որ այս հարցում ընհանրապես ամերիկահայության եւ հատկապես ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) որդեգրած քաղաքականությունն ու տարած աշխատանքները ճիշտ էին եւ արդյունավետ: Համոզված եմ, քաղաքական ազդեցության այս բարձր մակարդակով, ամերիկահայությունն ու ամերիկյան օրենսդիրում ներկայացված նրան աջակցողները շուտով կհասնեն նրան, որ ԱՄՆ-ի նախագահը այլեւս Հայոց Ցեղասպանությունը կճանաչի որպես այդպիսին` որպես ցեղասպանություն: Պարզ է, որ Թուրքիան ԱՄՆ-ի այսօրվա դրսեվորած քաղաքականությամբ ոչ միայն բավարարվելու հիմք չունի, այլ ամեն պատճառ ունի մտահոգվելու, որ ուշ չէ այն օրը որ ԱՄՆ-ը իր օրենսդիրով եւ գործադիրով ու նախագահով Թուրքիայից կպահանջի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը», ամփոփել է Մանոյանը:



Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն է տվել Մարի Յովանովիչի թեկնածությանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Վերջնական որոշումը թեկնածության առումով կընդունվի Սենատի օգոստոսյան նստաշրջանին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---