Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո խստացնում են զենքի հսկողությունը18 մարտի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը սկսել է աշխատել զենք պահելու և վաճառքի ոլորտում օրենսդրությունը խստացնելու ուղղությամբ: «Մենք ուզում ենք այնքան արագ շարժվել, որքան հնարավոր է»,-հայտարարել է նա: Արդերնը հայտարարել է զենքի հսկողության խստացման պլանների մասին հենց որ հայտնի է դարձել, որ երկու մզկիթներում 50 մարդ սպանած 28-ամյա Բրենտոն Տարանտը օրինական 5 միավոր զենք է ունեցել, որն էլ օգտագործել է ահաբեկչության ժամանակ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա փաստաբան Ռիչարդ Պետերսի, Տարանտն ազատել է նրան այդ պարտականությունից և մտադիր է ինքն իրեն պաշտպանել: Պետերսը ենթադրել է, որ Տարանտը պատրաստվում է օգտագործել դատավարությունը որպես հարթակ իր ծայրահեղական գաղափարները հնչեցնելու համար: Ահաբեկչությունից առաջ Տարանտը սոցցանցերում հրապարակել էր 74 էջանոց մանիֆեստը, որտեղ իրեն սպիտակամորթ մարդկանց գերազանցության գաղափարի կողմնակից է հռչակել և պատմել է Եվրոպայում ահաբեկչություններ գործելու մտադրության մասին: Վերջին տվյալներով, Նոր Զելանդիայում կրկնակի ահաբեկչությունից 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |