Քաղաքապետ. Նախաձեռնում ենք ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց

Քաղաքապետ. Նախաձեռնում ենք ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դրանց կառուցումը, այսպես ասած, քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված», - ասել է Հայկ Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ օրինակ Փարիզում տանիքների հարցը լուծվել է հենց մանսարդների կառուցմամբ։

«Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը և մարդիկ էլ նոր բնակարան են ստանում։ Կրկնում եմ՝ չկա քանդման գաղափար կա միայն կառուցման գաղափար։ Մենք սկսում ենք մանսարդներ կառուցելու գործընթաց, բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ։ Եթե ամբողջ շենքի բնակիչները համաձայն են, որ իրենց շենքի կտուրին ավելացվի մանսարդը, որը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին՝ մենք ընթացք ենք տալու գործընթացին մեր կողմից», - ասել է քաղաքապետը։

Քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Նպատակը կանաչ գոտու վերականգնումն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---