Նոր լոուքոսթեր` Օդեսա-Երևան-Օդեսա ուղղությամբ

Նոր լոուքոսթեր` Օդեսա-Երևան-Օդեսա ուղղությամբ

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջում:

«Սա SkyUp ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան, որի մասին տեղեկացրել էինք նախորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ « Զվարթնոցը» տեղեկացրել էր, որ մայիսի 17-ից SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Կիև-Երևան ուղղությամբ:

Ավիատոմսերի նվազագույն արժեքն առաց ուղեբեռի Օդեսայից կլինի մոտ 30,000 դրամ: Երևանից թռչելիս՝ 45,000-47,000 դրամ, 7 կգ ձեռքի բեռով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուկրաինական YanAir Airlines ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Օդեսայից Երևան: Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը կգործարկվի 2019-ի մայիսի 20-ից, ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---