ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կգնահատի ՀՀ ուռուցքաբանական կարողությունները

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կգնահատի ՀՀ ուռուցքաբանական կարողությունները

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իրականացնելու է Հայաստանի ուռուցքաբանական կարողությունների գնահատում։

Վիեննայում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության impact առաքելությունների պատասխանատուներ Բեատրիս Լահուպի և Արսեն Յուրիչի հետ, որի ժամանակ էլ քննարկվել է հարցը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են առաջիկայում սպասվող ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը Հայաստան, քննարկվել են նաև համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները:

Հայաստանի պատվիրակությունը՝առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, մասնակցում է Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին: Վիեննա այցի շրջանակներում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի շարք չնախատեսված հանդիպումներ է ունեցել, զրուցել երկրներում իրականացվող ծրագրերի, բարեփոխումների, նորամուծությունների, մասնագիտական այլ հարցերի շուրջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---