«Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար նորակառույցը բացվել է (վիդեո)

«Գրանդ Հոլդինգի» աշխատակիցների համար նորակառույցը բացվել է

PanARMENIAN.Net - «Գրանդ Հոլդինգը» բացել է իր աշխատակիցների համար նախատեսված բնակելի շենքը: Գաղափարն ու նախագիծը երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանն էր, իսկ կյանքի են կոչել նրա որդիները` «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները: Նախաձեռնության նպատակն է լուծել «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրները:

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը եկամուտ չեն հետապնդել: Նորակառույցում բնակարանները տրամադրվել են ինքնարժեքով, առանց կանխավճարի և տոկոսադրույքի: Բնակիչները բնակարանի գումարը պետք է մարեն 12 տարվա ընթացքում:

Ամսավճարը փոքր գումար է կազմում: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքը սկսել են կառուցել 2015-ի ապրիլին և ավարտել` 2018-ի մայիսին: Վերջին մեկ տարվա ընթացքում, բնակիչների ցանկությամբ, բնակարանների մեծ մասում կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Շենքում առկա է մեկից չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Այն ունի 17 հարկ, որից 13-ը բնակելի հատվածն է, իսկ մյուս 3 հարկը ծառայում են որպես ավտոկայանատեղի: Կից կառուցվել է խաղահրապարակ:

Շենքի շինարարության համար «Գրանդ Հոլդինգը» ծախսել է մոտ $7 մլն:

Արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները և բարձրաստիճան այլ անձինք:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---