Մարտի 23-ին ծառատունկը կիրականացվի Երևանի ոռոգվող հատվածներում

Մարտի 23-ին ծառատունկը կիրականացվի Երևանի ոռոգվող հատվածներում

PanARMENIAN.Net - Երևանում մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակի շրջանակում ծառատունկը կիրականացվի այն հատվածներում, որտեղ կա ոռոգման համակարգ: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել քաղաքի կանաչապատման աշխատանքներին հետևյալ հիմնակնաում հասցեներում.

• Կենտրոն վարչական շրջան (250 ծառ)՝ Սարալանջ, Մաշտոց, Օղակաձև այգի 4-6,

• Արաբկիր վարչական շրջան (400 ծառ)՝ Դավթաշենի կամրջի լանջեր, Քանաքեռ Բանավան, Ամերիկյան համալսարան,

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան (150 ծառ)՝ 40-ամյակի զբոսայգի, Պիոներ պալատի զբոսայգի,

• Աջափնյակ վարչական շրջան (150 ծառ)՝ Հալաբյան, Ալիխանյան, «Արմենիա» ԲԿ դիմացի այգի,

• Դավթաշեն վարչական շրջան (100 ծառ)՝ Ա. Միկոյան փ. Հարակից տարածք,

• Նոր Նորք վարչական շրջան (250 ծառ)՝ Տ. Մեծի Զբոսայգի, 5-րդ զանգվ., Եռանկյունի,

• Ավան վարչական շրջան (150 ծառ)՝ Նարեկացի զբոսայգի,

• Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան (200 ծառ)՝ Հաղթանակի զբոսայգի, Հասրաթյան փ.,

• Շենգավիթ վարչական շրջան (150 ծառ)՝ Կոմիտասի զբոսայգի,

• Էրեբունի վարչական շրջան (500 ծառ)՝ Նուբարաշեն խճ.,

• Նուբարաշեն վարչական շրջան (300 ծառ)՝ Կենտրոնական զբոսայգի,

• Նորք-Մարաշ վարչական շրջան (50 ծառ), Եկեղեցու տարածք, Հ. Հովսեփյան փ.:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---