Թուրքիան կրկին զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման19 մարտի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է համալրել Սիրիայի հետ սահմանին կուտակած ստորաբաժանումները: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 18-ի երեկոյան Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահագի (նախկին Ալեքսանդրետ) Քըրըքհան շրջանում նկատվել է զինանձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխման համար նախատեսված զրահամեքենաների տեղաշարժ: Նշվում է, որ անվտանգության խիստ միջոցներով ուղեկցված զորաշարժը շարունակվել է Ռեյհանլը շրջանով՝ հասնելով մինչև թուրք-սիրիական սահման, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիան արդեն տևական ժամանակ է, ինչ ցանկանում է ներխուժել Սիրիայի՝ Եփրատ գետից արևելք ընկած հատված ու ռազմական գործողություններ իրականացնել տեղի քրդական ուժերի (YPG) դեմ, որոնց համարում է ահաբեկչական ուժեր: Դեռևս 2018-ի վերջին ամիսներին սկսված Թուրքիայի պատրաստությունները հետաձգվեցին Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի հայտարարության ֆոնին: Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգած գործողությունը, սակայն, ամեն պահի կարող է իրականացնել՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելու պարագայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |