ՀՀ-ով Իրանի գազի տարանցման հարցը քննարկվել է ՌԴ-ի, Վրաստանի ու Թուրքմենստանի հետ

ՀՀ-ով Իրանի գազի տարանցման հարցը քննարկվել է ՌԴ-ի, Վրաստանի ու Թուրքմենստանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի տարածքով իրանական գազի տարանցման հարցը քննարկվել է ՌԴ-ի, Վրաստանի ու Թուրքմենստանի հետ:

«Հայաստանը հետքրքրված է իր տարածքով իրանական գազի տարանցման գաղափարի իրականացմամբ, սակայն այժմ խոսքը նոր խողովակաշարի կառուցման մասին չէ: Գործող խողովակաշարերը ոչ միայն գազի ներմուծման, այլև արտահանման հնարավորություն են տալիս»,- ասել է վարչապետը:

Ավելի վաղ Փաշինյանն ու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էին ՀՀ տարածքով իրականական գազի տարանցման մասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---