Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ մինչեւ Ադրբեջանի նախագահական ընտրությունները 1 օգոստոսի 2008 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը չի բացառում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը կարող է կայանալ մինչեւ նախագահական ընտրությունները Ադրբեջանում` ծրագրված սույն թվականի հոկտեմբերի 15-ին: «Երկու երկրների նախագահների հանդիպումը կախված է ԱԳՆ ղեկավարների հանդիպումից: Եթե մենք զգանք, որ մենք ընդհանուր հիմք ենք գտել, ապա որեւէ անհնարին բան չկա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: Ադրբեջանցի նախարարի խոսքերով, այսօրվա հանդիպումը Մոսկվայում եղել է կառուցողական եւ օգտակար էր:«Բանակցությունները օգտակար էին: Մենք բացատրվեցինք իմ գործընկերոջ հետ մի շարք հարցերով, որոնք շարունակում են խնդիրներ ստեղծել»,- ասել է նախարարը: «Պարզ է, որ պետք է շարունակել բանակցությունները»,- հավելել է Մամեդյարովը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հաստատել է, որ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան աառաջարկությունների հիման վրա շարունակելու պայմանավորվածություն կա, «կողմերի դիրքերը մերձեցնելու նպատակով»: Նալբանդյանը հայտնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում 2008 թվականի սեպտեմբերի վերջում Նյու-Յորքում: «Նման նոր հանդիպումների անհրաժեշտությունը մենք այսօր զգացինք: Գուցե, մենք հանդիպենք ՄԱԿ ԳՎ աշխատանքներից ավելի վաղ»,- հավելել է Նալբանդյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |