Արա Պապյան. Ժամանակակից Վրաստանը որեւէ իրավունք չունի Ջավախքի նկատմամբ

Արա Պապյան. Ժամանակակից Վրաստանը որեւէ իրավունք չունի Ջավախքի նկատմամբ PanARMENIAN.Net - Ժամանակակից Վրաստանը որեւէ իրավունք չունի Ջավախքի նկատմամբ, քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1918 թվականի պատերազմից հետո որեւէ պայմանագիր չի կնքվել պետական սահմանի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Modus Vivendi» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը: Նա նշել է, որ Հարավային Կովկասի սահմանների հարցը, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի հարցը պետք է կարգավորվեն ԱՄՆ նա֊խագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 22, 1920) եւ Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների` Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների 24 փետրվարի, 1920թ.-ով թվագրված եւ վերնագրված է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 February 1924) հիման վրա:



Արա Պապյանի խոսքերով, ԽՄԿԿ ԿԿ-ի որոշումը Ջավախքի եւ Ղարաբաղի մասին չպետք է դառնա հիմք Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման համար: Նա նաեւ նշել է, որ հետխորհրդային Վրաստանի բոլոր ղեկավարներն ու կառավարությունները միանշանակ բացասական գնահատականեր են տվել Վրաստանում կոմունիստական տիրապետության ժամանակաշրջանին (1921-1991թթ.), մերժել են այն, իրավացիորեն այդ ժամանակաշրջանը համարել օտարերկրյա ռազմական ուժի կողմից վրաց ժողովրդի պետականազրկման, երկրի ապօրենի բռնազավթման, ապա եւ բռնակցման տարիներ: «Եթե որեւէ մեկը այսօր կփորձի կացկածի տակ դնել Փարիզի վեհաժողովի որոշումները Հայաստանի մասով, ուրեմն նա կասկածի տակ կդնի այսօրվա Եվրոպայի եւ Միջին արեւելքի ողջ քաղաքական եւ իրավական համակարգը»,- նկատել է նա: Ինչպես նշել է Պապյանը,Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի սահմանների վերաբերյալ համապատասխան զեկույց է ընդունել Հայաստանի սահմանները որոշող Փարիզի կոնֆերանսի հատուկ հանձնաժողովը: Այն մասնավորապես արձանագրում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության եւ Վրաստանի, ինչ֊պես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահ֊մանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայ֊նության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհան֊գեն պայմանագրերի մեջ»: «Ջավախքը բռնի ձեւով է կցվել Վրաստանին, իսկ հանցագործությունը իրավունք չի ծնում»,- նշել է Արա Պապյանը:



Հայ-վրացական պատերազմը Ջավախքի պատկանելության պատճառով սկսկվել է 1918 թվականի դեկտեմբերի 5-ին: Սակայն Մեծ Բրիտանիայի միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են 1918 թվականին դեկտեմբերի 31-ին: 1919 թվականի հունվարին Թիֆլիսում անցած կոնֆերանսին համաձայնության եկան, ըստ որի մինչեւ Անտանտի Գերագույն խորհրդի որոշումը Վրաստանի եւ Հայաստանի սահմանների հարցի մասին Բորչալինի հյուսիսային հատվածը հանձնվում էր Վրաստանին, հարավայինը` Հայաստանին, իսկ միջինը հռչակվել էր «չեզոք գոտի» (Լոռի եւ Զանգեզուր) եւ անցնում էր անգլիացի գեներալ-նահանգապետի վերահսկողությանը: Հայաստանում եւ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, նորից հարց է բարձրացվել Ջավախքի պատկանելության մասին: Տարածաշրջանի, եւ առաջին հերթին Ախալքալաքի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր տարածաշրջանի կցմանը Խորհրդային Հայաստանին: Արդյունքում Լոռին հանձնվել է Հայաստանին, իսկ Ջավախքը Խորհրդային Վրաստանին: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Փարիզի կոնֆերանսի շրջանակներում, որը որոշել է հետպատերազմյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի ճակատագիրը, Սեւրում օգոստոսի 10-ին կնքվել է խաղաղ պայմանագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ըստ որի Հայաստանը համաձայնվում էր ենթարկվել ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Վրաստանի եւ Ադբեջանի հետ իր սահմանների որոշման իրավարար վճռի հարցով: ԱՄՆ նախագահի որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Անդրկովկասի հայաբնակ տարածքները, ինչը կկազմեր 110 հազար ք. կմ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---