Վանեցյան. Այլևս հնարավոր չէ գաղտնալսման սարքեր ներկրել ՀՀ![]() 22 մարտի 2019 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Այլևս հնարավոր չէ ՀՀ ներկրել գաղտնալսման համար նախատեսված սարքավորումներ։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Նման սարքերի ներկրումը օրենքով է արգելված, դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Թե մաքսային հսկողությունը, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ այս պահին հստակ չի կարող պատասխանել՝ արդյոք նախկինում նման սարքավորումներ ներկրվե՞լ են Հայաստան, թե ոչ. «Հավաստիացնում եմ, որ իրականացնում ենք բոլոր միջոցառումները։ Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է ու, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»։ Ինչ վերաբերում է գաղտնալսման գործին՝ Վանեցյանն ասել է, որ գործով քննությունը շարունակվում է: «Փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին։ Այդ առումով չեմ կարող որևէ բան ասել»,-հավելել է նա։ Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: Վանեցյանը հայտարարել էր, որ իր և ՀՔԾ պետ Արթուր Խաչատրյանը հեռախոսազրույցը գաղտնալսելու պատվիրատուն հայտնի է, և որ նա Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |