Կարեն Տուզի և Էգոյի համերգն Արամ Խաչատրյան համերգասրահում չի կայանա22 մարտի 2019 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում հայտվեց պաստառ, ըստ որի Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 19-ին տեղի է ունենալու ռեփերներ Կարեն Տուզի և «ЭGO»-ի համերգը: Պաստառը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, սոցցանցերի օգտատերերը բողոքում էին համերգի ձևաչափի և արտիստների «անհամապատասխանությունից» Արամ Խաչատրյան համերգասրահին: Ինչպես PanARMENIAN.Net -ին հայտնեց համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, համերգը չի կայանալու: «Պաստառը երեկ է փակցվել, այսօր արդեն հանվել է: Համերգը չի կայանալու: Մենք չունենք այդ արտիստների հետ որևէ պայմանագիր», - նշեց Սիրունյանը՝ հավելելով՝ որ պաստառն առանց համերգասրահի համաձայնության է փակցվել: Մինչ այդ զանգահարեցինք համերգասրահի տոմսարկղ, որի աշխատակցուհին հայտնեց, որ նշված համերգի «տոմսերը դեռ չկան, ինչ-որ անհայտ համերգ է, ռուսական ռոք թե փոփ խումբ է, կամ նման մի բան»: Հատկանշական է, որ ո՛չ արտիստների ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ո՛չ կազմակերպիչ ընկերության էջում հայաստանյան համերգի մասին որևէ տեղեկատվություն չկար:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |