ՀՀ-ում 60-70,000 ծայրահեղ աղքատ մարդ կա![]() 26 մարտի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 26-ի նիստում՝ կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտարարել է, որ ներկայում երկրում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը 60-70,000 է: Այսինքն, ծայրահեղ աղքատ է ՀՀ մշտական բնակչության 2.3%-ը: Փոխնախարարը նշել է, որ այդ անձանցից բոլորը չէ, որ կենսաթոշակառու են: «Նրանց մի չնչին մասն է, որ թոշակ է ստանում: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը», - ասել է փոխնախարարը: ՀՀ-ում կենսաթոշակային համակարգում ներմուծվում է նոր ինստիտուտ՝ նվազագույն կենսաթոշակի չափ, որն այս պահի դրությամբ 25,500 դրամ է կազմում: Փոփոխությունը վերաբերելու է մոտ 18,000 կենսաթոշակառուի։ Պետական բյուջեում այս որոշումը կհանգեցնի մոտ 800 մլն դրամի ծախսերի ավելացման։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |