ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի27 մարտի 2019 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել առաջարկին, որով չեղարկվում են պարտադիր անցումներն ամառային և ձմեռային ժամանակի: 2021-ից ԵՄ յուրաքանչյուր անդամ կարող է ինքնուրույն որոշել անցնել ամառային և հետո ձմեռային ժամանակի թե ոչ, գրում է BBC-ին: Ըստ գործող կանոնների, ԵՄ անդամ բոլոր երկրները մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը 1 ժամ առաջ են տանում, իսկ աշնանը՝ 1 ժամ հետ: Եվրոպայում հանրային լսումներ են անցկացվել հարցի շուրջ և հարցման մասնակիցների 84%-ը դեմ է արտահայտվել սլաքը տեղափոխելուն: Ամենաշատ ընդդիմախոսներ այդ մոտեցումն ունի հյուսիսային երկրներում, որտեղ լուսային օրը շատ է տատանվում տարվա ընթացքում: ԵՄ-ում անցումն ամառային ժամանակին պարտադիր էր 2001-ից և ուղղված էր էլէներգիայի խմնայողությանը: Սակայն, խնայողությունը զգալի չէր, իսկ ԵՄ մի շարք հիմնական առևտրային գործընկերներ, օրինակ, Չինաստանը, ՌԴ-ն, Թուրքիան, ամառային ժամանակի չեն անցնում: Բացի այդ, գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ անցումն ամառային և ձմեռային ժամանակի վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա: Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանում կարող է կրկին անցում կատարվել ամառային ժամանակի: «Նախաձեռնությունը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել»,-ասել էր նա: 2012-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթրը, որի համաձայն Հայաստանն այլևս չի անցել ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում եղել է մեկ ժամային գոտում՝ GMT+4: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |