Փաշինյան. Հիփոթեքի ծավալների աճը վկայում է՝ մարդիկ չեն մտածում արտագաղթի մասին

Փաշինյան. Հիփոթեքի ծավալների աճը վկայում է՝ մարդիկ չեն մտածում արտագաղթի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիպոթեքային վարկավորման ծավալների աճը վկայում է, որ մարդիկ չեն մտածում արտագաղթելու մասին:

Ըստ վարչապետի, Հայաստանը երկարատև քաղաքական կայունության շրջան է մտել, ինչն իր ազդեցությունն է ունենում նաև տնտեսության վրա:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ վարչապետն ասել է, որ 2019-ի հունվար-փետրվարին գրանցվել է 20% գերազանցող աճ: Նա նշել է նաև, որ մեծ աճ է արձանագրվել հիփոթեքային վարկավորման մասով՝ 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ աճն այդ վարկավորման մասով կազմել է 77%, իսկ փետրվարին՝ 100%:

«Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30%-ով՝ բացարձակ թվով՝ 70 միլիարդ դրամով», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---