Նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային

Նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային

PanARMENIAN.Net - 2019-ի մարտի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:

Նամականիշն ունի 230 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է նախապատմական Տրոգոնթերյան փիղ: Նամականիշի ձախ հատվածում ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը գտնվում է Երկրաբանական թանգարանում և հայտնաբերվել է 1927 թվականին Շիրակի մարզում: Կմախքի երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Տրոգոնթերյան փիղը ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ։

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---