Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թուրքական հատվածում հզոր պայթյուն է որոտացել

PanARMENIAN.Net - Լույս չորեքշաբթվա գիշերը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հավթամուղի թուրքական հատվածում հզոր պայթյուն է որոտացել: Նավթամուղի պաշտպանությունն իրականացնող թուրքական ընկերության ներկայացուցիչ Մեհմետ Մակասը հաղորդել է, որ պայթյունի արդյունքում հրդեհ է առաջացել, որը տեղի հրշեջների ջանքերով հաջողվել է մարել:



Սակայն վերկանգնողական աշխատանքների հետ կապված դեռեւս որոշվել է դադարեցնել նավթի տեղափոխումը: Մակասը բացառել է ահաբեկչական գործողության հնարավորությունը: «Նավթամուղը շատ հուսալիորեն է պաշտպանվում եւ ես բացառում եմ ահաբեկչության վարկածը, հավանաբար, պայթյունը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով: Այժմ տեղում են համապատասխան մարմինները, որոնք ուսումնասիրում են պայթյունի պատճառը», նշել է Մ.Մակասը:



Պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ: Սակայն թուրքական կողմն արդեն այժմ բացառում է ահաբեկչության հնարավորությունը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---