Մարտի 1-ին Քոչարյանի հրամանով աշխատանքից ազատված 2 դիվանագետի դեսպանի աստիճան է շնորհվել

Մարտի 1-ին Քոչարյանի հրամանով աշխատանքից ազատված 2 դիվանագետի դեսպանի աստիճան է շնորհվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով Ռուբեն Շուգարյանին և Հասրաթի Խաչատրյանին վերստին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհվել, հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին: Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական և Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական», - մասնավորապես ասվում է հրամանագրում։

Մի շարք դիվանագետներ 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերի վերաբերյալ՝ ընդդիմությանն աջակցող հայտարարություն էին տարածել։

Դրան հետևեցին այն ժամանակ գործող նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով Արմեն Բայբուրդյանը, Ռուբեն Շուգարյանը եւ Լևոն Խաչատրյանն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից և զրկվեցին դիվանագիտական աստիճաններից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---